Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 2

:
Armenian - AA1896
1 Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։
2 Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։
3 Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։
4 Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.
5 Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չլինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։
6 Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։
7 Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։
8 Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.
9 Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
10 Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։
11 Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։
12 Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։
13 Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։
14 Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։
15 Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։
16 Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։